ArmStats.ru վիճակագրական և ռեյտինգային պորտալ: Հարցումներ, կարծիքներ և արդյունքներ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ:

Հայկական տուրիստական հոսքերի վերլուծություն.

2009թ. մայիսի 4-ից 8-ը «LuNa Marketing Expert» ընկերության կողմից Հայաստանում գտնվող տուրիստների շրջանում անց է կացվել հարցում` ամենահաճախվող գեղատեսիլ վայրերի ու ամենագնվող ապրանքների ուսումնասիրության նպատակով:

——–
 

Ստորև ներկայացնում ենք հարցման հիմնական արդյունքներն ու վերլուծական մեկնաբանությունները.

Ամենից շատ հաճախվող վայրերը.

Գառնի

28

Էջմիածին

22

Գեղարդ

20

Սևան

13

Ղարաբաղ

6

Գյումրի

5

Դիլիջան

3

Աշտարակ

1

Վայոց Ձոր

1

Օշական

1

Աղյուսակից երևում է, որ տուրիստների 80%-ից ավելին դուրս չեն գալիս Երևանի 30կմ տրամագծից: Այսինքն տուրիստները շրջագայում են հայաստանի ընդամենը 20% տարածքում:

Հայաստանի ամենահաճախվող տեսարժան վայրերը.

Գառնիի տաճար

27

Մայր աթոռ Սբ. Էջմիածին

21

Գեղարդի վանք

20

Խոր վիրապ

14

Տաթևի վանք

5

Սանահին

4

Հաղպատի վանք

4

Այբուբենի պուրակ

3

Սաղմոսավանքի եկեղեցի

1

Զվարթնոց տաճար

1

Մեծ տարբերությամբ ցուցակն առաջնորդում են Գառնիի տաճարը, Մայր Աթոռը, Գեղարդի ժայռակերտ վանքը և Խոր Վիրապը: Այս վայրերի այցելությունները կազմում են առաջին տասնյակի 82%-ը: Միևնույն ժամանակ, այնպիսի արվեստի և մշակութային գլուխգործոցներ, ինչպիսիք են Ջուխտակ վանքը կամ Քարահունջը, այցելում են շատ քիչ զբոսաշրջիկներ և նրանք մնում են անհայտ մեծ մասի համար:

Ամենահաճախվող վայրերը Երևան քաղաքում.

Հանրապետության Հրապարակ

26

Հաղթանակ զբոսայգի

14

Մատենադարան

13

Օպերայի շրջակայք

10

կասկադ

9

Կոնյակի գործարան

7

Ծիծոռնակաբերդ

7

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

6

Ազգային պատկերասրահ

4

Վերնիսաժ

4

Ստացվում է հետաքրքիր պատկեր. Օպերայի շրջակայքը և կոնյակի գործարանը, պարզվում է` զբոսաշրջիկների կողմից համարվում են գեղատեսիլ վայրեր:
Ինչպես պարզվեց նաև, Երևանի տարածքում շրջագայություններն հիմնականում ներառում են Հանրապետության Հրապարակ-կասկադ-Հաղթանակ զբոսայգի-կոնյակի գործարան ուղղությունը:

Ամենահաճախվող հուշարձանները Երևան քաղաքում.

Մայր Հայաստան

62

Առնո Բաբաջանյան

13

Տղամարդիկ

13

Կոմիտաս

6

Ալեքսանդր Թամանյան

6

Երևանում կան ավելի կոլորիտային հուշարձաններ, սա տուրիստական գործակալություններին որպես հիշեցում:

Հայաստանը լիովին կարող է դառնալ տուրիստական գրավիչ երկիր: Մենք այդ ամենի համար ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, միայն անհրաժեշտ է այն ցույց տալ աշխարհին:
Անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական քաղաքականությունը ուղղված լինի Հայաստանի տեսարժան վայրերի ավելի խոր տեղեկացվածությանը զբոսաշրջիկների կողմից, և այդ դեպքում նրանք Հայաստանը կսիրեն կրկնակի…

Ուսումնասիրություններն` ըստ «LuNa Marketing Expert» մարքետինգային ընկերության

ArmStats.ru հարցումների և վիճակագրական պորտալ

** Նշում. Հոդվածը կարող եք կարդալ նաև ռուսերեն լեզվով ArmBlogs.ru կայքում

ArmStats.ru

Bookmark and Share

Արդյունքների ամփոփում
Statistics Details
 

Результаты опросов:

Результаты опросов пока отсутствуют.

 
Armenian Stats News
 

Статистические новости.

Армянский интернет. Статистика посещаемости веб-сайтов Армении.

Читать полностью >

 

Հայկական տուրիստական վիճակագրություն:

2009թ. մայիսին «LuNa Marketing Expert» ընկերության կողմից Հայաստանում գտնվող տուրիստների շրջանում  հարցումներ..  Կարդալ ամբողջությամբ >

Ճգնաժամը հարվածում է գովազդային շուկային... Կարդալ ամբողջությամբ >

 

 

Подписаться на рассылку

Подпишитесь и получайте самые свежие результаты и статистические новости на Ваш эл. адрес.

 
Email:

 

 
Currency Exchange Rates
 

Exchange Rates of Armenian Dram (AMD)

 

 

220x180

ADVERTISEMENT BANNER

Реклама на сайте

 
 
 

Проект входит в группу NeoSolutions I.P.G.

 

 
 

 

Advertisement Banner 550x70

Մեր գործընկերներն են.

Հովանավոր կայքեր/գովազդային իրավունքով.

ArmStats Logo (c) 2009

(c) ArmStats.ru Armenian polls and statistics open portal.

Կայքից նյութերի արտատպումը թույլատրվում է միայն հետադարձ հղման դեպքում:

Օգտագործման կանոններ | Գովազդի տեղադրում կայքում | Հետադարձ կապ